Nokia-ն սեպտեմբերին կներկայացնի WP 8 սմարթֆոններ

Nokia ընկերությունը կներկայացնի նոր Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ 2012թ. սեպտեմբերի 5-ին Nokia World 2012 ցուցահանդեսի ժամանակ: Բացի դրանից, ինչպես գրում է Engadget-ը, WP 8-ով աշխատող Lumia սմարթֆոնները վաճառքի դուրս կգան հոկտեմբերի 26-ին՝ ՕՀ-ի պաշտոնական շնորհանդեսից հետո:

Nokia-ի ներկայացուցիչները այս լուրերի մասին ոչ մի մեկնաբանություն առայժմ  չեն տարածում: