Օգոստոսի 6-ին Մարս մոլորակ բարեհաջող վայրէջք կատարած NASA-ի ամենագնաց Curiosity-ի գործունեությանը կարելի է հետևել օնլայն միանգամից մի քանի աղբյուրներից:
Նախևառաջ NASA-ն ամենագնացի մասին գրառումներ է կատարում Twitter միկրոբլոգում մի քանի էջերից՝ @NASA, @NASAJPL, @MarsCuriosity:
Սոցցանցեր
Facebook-յան իր էջում ամենագնացն ունի ավելի քան 1մլն հետևող: Նորությունները հրապարակվում են նաև Google + սոցցանցում: NASA-ի սոցիալական ցանցերի կառավարիչ Ջեյսոն Թաունսենդը հայտնել է, որ Google +-ի hangouts տեսաչաթի օգնությամբ փորձարկումներ կանեն:
Լուսանկարներ
Ամենագնացին վերաբերող յուրաքանչյուր լուսանկար ներբեռնվում է ֆոտոհոսթինգային Flickr ծառայություն:
Տեսանյութեր
Curiosity-ի առաքելությանը վերաբերող բոլոր նյութերը հրապարակում է նաև Youtube տեսապորտալում՝ NASA-ի հիմնական էջում և ևս մի քանի այլ էջերում:
Իրական ժամանակում
«Աչքերը երկնքում» կոչվող այս ինտերակտիվ համակարգչային սիմուլացիան հնարավորություն է տալիս հետևել ամենագնացի աշխատանքին իրական ժամանակում: Այս լաբորատորիան ունի այլ http://mars.jpl.nasa.gov/msl/participate/: