Կոպենհագենի ինտերակտիվ դիզայնի ինստիտուտի ուսանողները ստեղծել են կառավարման վահանակ Angry Birds խաղի համար՝ անվանելով այն Super Angry Birds: Այն բաղկացած է երկու սարքից: Առաջին սարքի միջոցով հնարավոր է կառավարել «կրակող պարսատիկը»՝ ընտրելով թռիչքի ուժը և ուղղությունը: Իսկ երկրորդ սարքը ակտիվացնում է թռչունների հավելյալ ֆունկցիաները: