Samsung-ը չի պաստարստվում գնել BlackBerry սմարթֆոններ արտադրողին

Samsung Electronics-ը չի պատրաստվում գնել շուկայում իր մրցակից BlackBerry սմարթֆոններ արտադրող Research in Motion (RIM) ընկերությանը կամ լիցենզավորել BlackBerry 10 օպերացիոն համակարգը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղելով Samsung-ի ներկայացուցիչներին:

Հիշենք, որ մամուլում վերջերս տարածվել էին լուրեր այն մասին, թե Samsung-ը պատրաստվում է ձեռք բերել RIM-ը: Այս լուրերի տարածման առիթ է դարձել այն փաստը, որ RIM-ը շուկայում կորցնում է իր դիրքերը: Միայն 2012թ. առաջին եռամսյակում ընկերության բաժնետոմսերը գրեթե կիսով չափ արժեզրկվել են: Բացի դրանից, ընկերությունը 2012թ. 2-րդ եռամսյակի տվյալներով, ծածկում է սմարթֆոնների շուկայի ընդամենը 5,4%-ը: