Այսուհետ հնարավոր է ստուգել Twitter հետևողների կեղծ կամ իրական լինելը

StatusPeople ընկերությունը նախագծել է Fake Follower Check կայքը, որի միջոցով հնարավոր է ստուգել, թե Ձեր Twitter հետևողների (follower) քանի տոկոսն է ակտիվ, պասիվ և ոչ իրական: Այս մասին հայտնում է Cnet-ը:

Օրինակ հանրաճանաչ երգչուհի Լեդի Գագայի Twitter-յան էջի 28 միլիոն հետևողների 43%-ը ոչ իրական են, իսկ 34%-ը՝ պասիվ:

Twitter հետևողներին ստուգելու համար անհրաժեշտ է համապաստախան դաշտում լրացնել Ձեր Twitter անունը և սեղմել որոնել կոճակը: