HTC H2O՝ «ամենաջրակայուն սմարթֆոնն աշխարհում»

Եթե հետևում եք սմարթֆոնների շուկային, ապա նկատած կլինեք, որ վերջին միտումներից են ջրակայուն սմարթֆոնները: Նման սմարթֆոններ արտադրում են Fujitsu-ն և Sony-ն: HTC ընկերությունը դեռևս չունի նման սարքավորում: Հայտնի դիզայներ Բոբ Ֆրեկինգը հատուկ թայվանական ընկերության համար ստեղծել է HTC H2O ջրակայուն սմարթֆոնի կոնցեպտ՝ հայտարարելով, որ այն «ամենաջրակայուն հեռախոսն է աշխարհում»:

HTC H2O-ն քառամիջուկ է, ունի 8մպ ֆոտոխցիկ, 3մպ դիմային ֆոտոխցիկ, 1600 x 900 կետայնությամբ 4.8 դյույմ անկյունագծով Super AMOLED HD էկրան  և պաշտպանիչ Gorilla Glass 3 ապակի: Սմարթֆոնն աշխատում է Android 4.1 Jelly Bean ՕՀ-ով:

Այն հասանելի է մի քանի գույնով՝ սպիտակ, սև և ջրակապույտ: