Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում փորձարկվում են անվճար Wi Fi համակարգ ապահովող 34 սարքավորները, որոնց տեղարդման աշխատանքն ավարտվել է երեկ: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց Երևանի Քաղաքապետարանին կից գործող Երևան Քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Նրա խոսքով, սարքավորումներն ապահովում են մինչև 20մբ/վ ինտերնետ կապ: «Այս պահին կայարաններում Wi Fi-ն արդեն գործարկվել է և փորձարկման փուլում է: Մեկ շաբաթվա ընթացքում վերջնականորեն հունի մեջ կընկի»,-նշեց նա:
Երևանի մետրոպոլիտենում անլար ինտերնետը ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Տեղադրված 34 սարքավորումները երեք տեսակի մոդեմներ են, որոնց տեսականորեն կարող են միանալ անսահմանափակ թվով սարքեր: