Հայտնի է նոր Windows 8 Pro ՕՀ-ի գինը

Microsoft-ի նոր Windows 8 Pro օպերացիոն համակարգը թողարկման օրից մինչև 2013թ. հունվարի 31-ը կարժենա 70 դոլար: Իսկ փետրվարի 1-ից ՕՀ-ի մեկ օրինակը արժենալու է 199 դոլար: Այս մասին հայտնում է The Verge-ը՝ հղելով Microsoft-ում աշխատող իր գաղտնի աղբյուրներին:

Ավելի վաղ Microsoft-ը հայտնել է, որ Windows XP, Windows Vista և Windows 7 օգտագործողներին հասանելի կլինի Windows 8 Pro թարմացումը՝ 40 դոլարով:

Հիշենք, որ Windows 8 Pro-ն հասանելի է լինելու 2012թ. հոկտեմբերի 26-ից: