Շատերը գիտեն, որ Apple-ը հաղթանակ է տարել Samsung-ի դեմ դատական հայցում, և որ հարավկորեական ընկերությունը բավական մեծ գումար է վճարելու «Խնձորի» արտադրանքները կրկնօրինակելու համար: Սակայն արդյո՞ք Samsung-ն այդքան հեշտ կհամակերպվի 1մլրդ. դոլար տուգանք վճարելու հետ:
Դիզայներ Բոբ Ֆրեկինգը կարծում է, որ Samsung-ն իսկապես չի հանձնվի և որպես դրա ապացույց, նա նախագծել է սմարթֆոնի կոնցեպտ՝ անվանելով այն Samsung Galaxy S IV, որը պետք է պատասխան հարված հասցնի iPhone 5-ին:
Galaxy S IV-ն ունի մետաղե կորպուս, TouchWiz ինտերֆեյս, 16մպ ֆոտոխցիկ, 4.8 դյույմ անկյունագծով Super AMOLED Plus 2 էկրան՝ HyperGlaze 2 պաշտպանիչ ապակիով, 32Գն ներկառուցված հիշողություն, Exynos 5 2ԳԳց պրոցեսորով, 2մպ դիմային ֆոտոխցիկ, անլար լիցքավորման հնարավորություն:
Սմարթֆոնն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով, Key Lime Pie ինտերֆեյսով: