Samsung-ը կներկայացնի նոր սմարթֆոն-թվային ֆոտոխցիկ

Samsung-ը զբաղված է նոր սերնդի թվային ֆոտոխցիկի նախագծմամբ, որի համար հիմք է ծառայելու ընկերության Galaxy S III սմարթֆոնը: Ենթադրվում է, որ սարքը կրելու է Samsung Galaxy S camera անվանումը:

Սմարթ-ֆոտոխցիկն ունենալու է նույն 4.8 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան, 16մպ և 10x զումով ֆոտոխցիկ, աշխատելու է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, որը հավանաբար հնարավոր կլինի թարմացնել 4.1 Jelly Bean տարբերակի:

Այլ կերպ ասած, սմարթ-ֆոտոխցիկի մի կողմը ծառայելու է որպես սմարթֆոն, մյուս կողմը՝ սովորական թվային ֆոտոխցիկ:

Samsung Galaxy S camera-ն թողարկվելու է երկու տարբերակով՝ Wi-Fi և Wi-Fi+3G: Հիբրիդ ֆոտոխցիկը պաշտոնապես ներկայացվելու է Բեռլինում IFA 2012 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:

Աղբյուր՝ mobiledevice.ru