Ջերմուկում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ժամանակակից սպասարկման կենտրոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ջերմուկ քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնը, որտեղ քաղաքի բնակիչներին կառաջարկվի ծառայությունների լայն տեսականի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ժամանակակից սպասարկման կենտրոնն ունի ժամում 50 բաժանորդի բարձրակարգ սպասարկելու հնարավորություն: Սպասարկման նոր կենտրոնը գտնվում է Ջերմուկ քաղաքի Շահումյան 3/3 հասցեում: Ծառայությունների ամբողջ շրջանակը հասանելի կլինի բնակիչներին. միջազգային ռոումինգ, համապատասխան սակագնային պլաններով հետվճարային և կանխավճարային փաթեթներ, վճարումներ, տարբեր արժողության վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, տվյալների փոխանցման փաթեթներ, 3G մոդեմներ և Wi-Fi երթուղղիչներ, բջջային հեռախոսների լայն տեսականի և այլ աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլ ծառայություններ:

Հիշեցնենք, որ ծառայությունների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովման համար, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ, 2010 թվականի նոյեմբերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ, ինչպես նաև, 2011 թվականին, առաջինը ԱՊՀ տարածքում, ISO 10002 սերտիֆիկատ: