Windows Phone 8-ը կաշխատի նաև «մանկական ռեժիմով»

Ինչպես գրում է The Verge-ը, Windows Phone 8 օպերացիոն համակարգն ունենալու է Kid’s Corner անվանումը կրող հատուկ «մանկական ռեժիմ»:

Այն ակտիվացվում է ծնողների կողմից: Երեխաները կարողանում են տեսնել միայն այն ծրագրերը, խաղերը, երգերը և տեսանյութերը, որոնց դիտման թույլատվությունը կարգավորել են ծնողները:

Հիշենք, Windows Phone 8-ը ներկայացվել է 2012թ. հունիսին: