55 մլն․ դոլար, 10 օր բաց տիեզերքում անցկացնելու համար

2021 թվականի վերջին ամերիկյան SpaceX կազմակերպությունը զբոսաշրջիկներ կուղարկի տիեզերք՝ Միջազգային տիեզերակայան։ Դա իրականացնելու համար SpaceX-ը պայմանագիր է կնքել Axiom Space ընկերության հետ։ Այն վերջերս թույլտվություն ստացավ Միջազգային տիեզերակայանի վրա կառուցել առաջին մասնավոր բնակելի մոդուլը։

Զբոսաշրջիկները բաց տիեզերք դուրս կգան Crew Dragon հրթիռով, որը դեռ փորձարկման փուլում է գտնվում։ Դա կլինի ամբողջությամբ մասնավոր առաջին առաքելությունը Միջազգային տիեզերակայանի վրա։ Ճամփորդությունը կտևի 10 օր։  Երկու օրում զբոսաշրջիկները կհասնեն կայանին, իսկ մնացած ութ օրերն արդեն կանցկացնեն տիեզերակայանի վրա՝ անձնակազմի հետ միասին։   Դրանից հետո SpaceX-ի հրթիռը նրանց կհասցնի Երկիր մոլորակ։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար այս ճամփորդությունը 55 մլն դոլար կարժենա։ The New York Times պարբերականի տվյալներով, երեք տեղերից մեկն արդեն ամրագրված է։

Սա Crew Dragon  հրթիռի երկրորդ զբոսաշրջային  թռիչքն է, որի մասին վերջերս հայտնի դարձավ։ Փետրվարին SpaceX և Space Adventures ընկերությունները տեղեկացրել էին՝ 2021-ի կամ 2022-ի վերջին տիեզերանավը, որի մեջ 4 զբոսաշրջիկ կտեղավորվի, կբարձրանա Միջազգային տիեզերանավի ուղեծիրից էլ վեր։