Փորձարկում. Samsung ATIV Smart PC vs ATIV Smart PC Pro (վիդեո)

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը Samsung ընկերության նոր հիբրիդային նոութբուքերի` ATIV Smart PC-ի և ATIV Smart PC Pro-ի համեմատական փորձարկումը: Այն պատրաստել է ferra.ru-ն:

Հիշենք, որ Samsung-ը ներկայացրեց այս երկու Windows 8-ով աշխատող նոութբուքերը Բեռլինում անցկացվող IFA 2012 տեխնոլոգիական  ցուցահանդեսի շրջանակում: Երկու պլանշետներն էլ ունեն 11.60 դյույմ անկյունագծով էկրան և շարժական ստեղնաշար, որը թույլ է տալիս օգտագործել սարքը թե՛ որպես պլանշետ և թե՛ որպես նոութբուք: Երկու պլանշետները կարող են կառավարվել նաև ստիլուս S Pen-ով, ինչը հարմար է հատկապես դիզայներների համար: