Հայաստանում կանցկացվի առաջին Վիքիկոնֆերանսը

Հայկական Վիկի հանրությունը և «ԱրմենՏել» ընկերությունը՝ Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Հայաստանում առաջին Վիքիկոնֆերանսի անցկացման մասին: Միջոցառմանը, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 8-ից 9-ը, կմասնակցեն Համաշխարհային Վիկիմեդիա Հիմնադրամի, ինչպես մաև Վրաստանի, Ռուսաստանի և Հունգարիայի Վիկիմեդիաների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն Վիկիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, տեղական մակարդակում «Վիկի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջոցառման մասնակիցները կքննարկեն ազատ տեղեկատվության և ծրագրային ապահովման տարածման, հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխարհի խոշորագույն էլեկտրոնային հանրագիտարանի գիտելիքների հայալեզու բազայի ավելացման և դրա զարգացման գործում հայ երիտասարդների ներգրավման խնդիրները:

Միջոցառմանը մասնակցելու համար հայտ է ներկայացրել ինտերնետ-հանրության ավելի քան 200 ներկայացուցիչ: Նրանց թվում են գիտնականներ, հայկական և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք:

Վիկի-կոնֆերանսի շրջանակում կքննարկվի նաև Հայաստանում Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչությունը բացելու հարցը: 2012թ. օգոստոսի դրությամբ Վիկիմեդիա տեղական հիմնադրամները գործում են 50 երկրում, ավելի քան 30 երկիր բանակցում են տեղական ներկայացուցչություններ բացելու հարցը: