Asus-ը և Acer-ը դադարեցնում են նեթբուքերի արտադրությունը

Asus և Acer ընկերությունները կդադարեցնեն նեբուքերի արտադրությունը: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղելով այդ շուկայում իր աղբյուրներին: Eee PC նեթբուքներից հրաժարվելու լուրը հաստատել է նաև Asus-ի ընկերության ղեկավար Ջերի Շենը՝ նշելով, որ վերջիններիս փոխարեն Asus-ի «ընտանիքը» կհամալրեն Transformer պլանշետները, որոնք հեշտությամբ կարող են ծառայել որպես նեթբուք՝ ստեղնաշար կցելու դեպքում:

Իսկ Acer-ի ներկայացուցիչները դեռևս պաշտոնապես չեն հաստատել այս լուրը: Հիշենք, որ Acer-ի փոխնախագահ Սկոթ Լին 2011թ. նոյեմբերին հայտարարել էր, որ ընկերությունը շարունակելու է նեթբուքերի արտադրությունը, քանի որ դրանք  պահանջված են Չինաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում:

Իսկ այսօր արդեն բազմաթիվ մարդիկ նախապատվություն են տալիս պլանշետներին՝ նեթբուքերի փոխարեն: