Motorola-ն ներկայացրել է երեք նոր սմարթֆոն՝ RAZR M, RAZR HD և DROID MAXX HD

Երեկ Motorola Mobility ընկերությունը ներկայացրեց երեք նոր սմարթֆոններ՝ RAZR M, RAZR HD և RAZR MAXX HD մոդելոները: Առաջին երկուսը նախատեսվում է հանել վաճառքի ողջ աշխարհում, իսկ երրորդը միայն ԱՄՆ-ում:

Motorola RAZR M

Սմարթֆոնը հագեցած է 4.3 դյույմ անկյունագծով SAMOLED էկրանով՝ 960х540 պիքսել կետայնությամբ և Gorilla Glass պաշտպանիչ ապակիով, երկմիջուկ 1.5Գհց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, 8մպ ֆոտոխցիկով՝ Full HD տեսանկարահանելու հնարավորությամբ, 2000 mAh մարտկոցով: Սմարթֆոնն աշխատում է Android 4.0 (4.1 տարբերակ թարմացնելու հնարավորությամբ): Այն կշռում է 126 գրամ:

Motorola RAZR HD

Այս սարքն ունի 4.7 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան՝ 1280х720 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Qualcomm Krait պրոցեսոր, ունի 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն: Համատեղելի է LTE ցանցի հետ: Աշխատում է  Android 4.0 ՕՀ-ով:

Motorola DROID RAZR MAXX HD

Իսկ այս սարքը, որը համարվում է RAZR HD մոդելի մոդեռնիզացված տարբերակը 32Գբ ներկառուցված հիշողություն ունի, microSD քարտի մուտք, Wi-Fi, Bluetooth 4.0 և NFC, HDMI ինտերֆեյս և 3300 mAh մարտկոց: Կշռում է 157գրամ: