Amazon ընկերությունը 15 դոլար վճարի դեպքում Kindle Fire օգտագործողների սարքերից կանջատի գովազդները: Այս մասին գրում է TechCrunch-ը:
Այս հնարավորությունից առաջինը կկարողանան օգտվել 7դյույմ և 8.9 դյույմ Kindle Fire HD ընթերցիչի, ինչպես նաև 7դյույմ Kindle Fire-ի օգտագործողները: Բոլոր այս սարքերը վաճառվում են լռելյայն «գովազդով»:
Amazon-ն իր սարքերում գովազդները ներմուծեց 2011-ին և սկսեց գնորդներին առաջարկել ընթերցիչների երկու տարբերակ՝ գովազդով և առանց:
Հիշենք, որ վերջին նոր Kindle ընթերցիչները Amazon-ը ներկայացրեց սեպտեմբերի 6-ին: