Աշխարհում օրական ակտիվանում է 1.3մլն Android սարքավորում

Աշխարհում ակտիվ է ավելի քան 500 մլն. Android օպերացիոն համակարգով աշխատող սարք: Այս մասին իր Google+ սոցցանցի էջում հայտնել է ընկերության թոփ-մենեջեր Հյուգո Բարան:

Նրա խոսքով, ամեն օր աշխարհում ակտիվանում է 1.3մլն. Android սարք: Դրանց մեծ մասը սմարթֆոններ են, իսկ պլանշետները կազմում են 5%-ից պակաս:

Android սարքավորումների ակտիվացնումն անընդհատ շարունակում է աճել: Հիշենք, որ 2012թ. հուլիսին օրական ակտիվանում էր 900 հազ. սարք, իսկ ավելի վաղ 2011թ. դեկտեմբերին՝ 700 հազ. սարք:

Հիշենք, որ բացի սմարթֆոններից և պլանշետներից Android-ը օգտագործում են նաև այլ սարքերը՝ էլ.ընթերցիչները, ֆոտոապարատները, նեթբուքերը, ժամացույցները, մեդիափլեյերները: