Office 2013 փաթեթի բեթա տաբերակը հասանելի կլինի հոկտեմբերի 26-ին

Microsoft ընկերությունը հայտնել է, որ իր Office 2013 ծրագրային փաթեթի բեթա տարբերակը՝ նախագծված  Windows RT պլանշետների համար հասանելի կլինի հոկտեմբերի 26-ին՝ Windows RT-ի թողարկմանը զուգահեռ: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Office 2013-ը կդառնա Windows RT-ի մասնիկը և պլանշետներում տեղադրվելու է մինչև դրանց վաճառքը: Office 2013-ի բեթա տարբերակը առանձին ձեռք բերել հնարավոր չի լինի: Դա հնարավոր կլինի միայն վերջնական տարբերակի թողարկման դեպքում՝ 2012թ. նոյեմբերից 2013թ. հունվար ընկած ժամանակահատվածում:

Microsoft-ը նշել է, որ Office 2013-ի պլանշետային տարբերակը հագեցած է լինելու բոլոր նույն հնարավորություններով (Word, Excel,OneNote, PowerPoint), ինչ համակարգիչների համար տարբերակը: