Apple-ը կրկնօրինակել է Samsung-ի փլեյերի դիզայնը

Ինչպես հիշում ենք, Apple-ը բացի iPhone 5-ից և iPod touch-ից, ներկայացրեց նաև iPod nano փլեյերի նոր սերունդը: Ի տարբերություն իր նախորդ սերունդների, այն ավելի բարակ է (5.4մմ) և ունի լայն էկրան: Պետք է զարմացնենք և անգամ հիասթափեցնենք Apple-ի երկրպագուներին, քանի որ նոր iPod nano-ն ունի ճիշտ և ճիշտ 2007թ.-ին Samsung ընկերության արտադրած Samsung MP3 player-ի դիզայնը:


Samsung YP-P2 փլեյերն ուներ 3դյույմ անկյունագծով էկրան և բարակ էր nano փլեյերներից: Այս երկու փլեյերներն իրար կողք կողքի դնելիս, դժվար չէ նկատել, թե որքան նմանություններ ունեն: Չի բացառվում, որ Samsung-ը կօգտագործի այս առիթը և Apple-ի դեմ  դուրս կգա: