Google-ը գնել է Snapseed ֆոտոծրագրի նախագծողին

Google-ը գնել է Nik Software ընկերությունը, որը հանդիսանում է ճանաչված ֆոտոծրագիր Snapseed-ի նախագծողը: Այս մասին Nik Software-ը հայտնում է իր կայքում:

Գործարքի արժեքի մասին տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

Nik Software-ի Snapseed ծրագիրը հնարավորություն է տալիս խմբագրել լուսանկարները՝ հավելելով բազմազան ֆիլտրեր: Լուսանկարները հնարավոր է կիսել սոցցանցերում: Snapseed-ի առաջին տարբերակը թողարկվել է 2011թ. հունիսին: Այն նախատեսված էր iPad պլանշետների համար: Ապա թողարկվել են նաև ծրագրի iPhone, Mac OS և Windows տարբերակները: Snapseed-ի Android տարբերակը թողարկվել է 2012թ. հունվարին:

Nik Software-ի գնումը կարելի է համարել Google-ի պատասխանը Facebook-ին: Հիշենք, որ Facebook-ը վերջերս 1մլրդ. դոլարով ձեռք բերեց Instagram ֆոտոծրագիրը: Այս կերպ Google-ը կփորձի բարելավվել իր ֆոտոծառայությունը Google+ սոցցանցի համար:

Snapseed-ի օգտագործողների թիվը գերազանցում է 9 միլիոնը: Մինչդեռ Instagram-ն ունի ավելի քան 100մլն. օգտագործող: