Ucom-ի պաշտոնական պարզաբանումը խափանումների մասին

Քիչ առաջ Ucom ընկերությունը պաշտոնապես տարածեց հաղորդագրություն վերջին շաբաթվա ընթացքում իր ծառայությունների խափանումների մասին:

«Վերջին շաբաթվա ընթացքում Ucom ընկերության U!TV ծառայության սերվերային բազայի վրա կատարվող համալրման և վերազինման աշխատանքների պատճառով որոշ ուղղություններով տեղի են ունեցել ծառայության մասնակի չնախատեսված խափանումներ: Այժմ ծառայությունները ամբողջովին վերականգնված են: Վերազինման աշխատանքները շարունակվելու եմ մինչև հոկտեմբեր, սակայն ծառայության ընդհատումներ նախատեսված չեն:

Ucom ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: Ընկերությունը այժմ մշակում է ծառայությունների բոնուսային փաթեթներ` ստեղծված իրավիճակում իր բաժանորդներին պատճառած անհարմարությունը փոխհատուցելու նպատակով»,-ասում է ընկերությունն իր հաղորդագրությունում:

Հիշենք, որ այսօր ավելի վաղ, Ucom-ն այս մասին և ավելին տեղեկացրել էր ittrend.am-ին: