Apple-ը կրկին ռեկորդ է սահմանել: Ընկերությունը iPhone 5-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի առաջին երեք օրում վաճառել է ավելի քան 5 միլիոն սմարթֆոն: Ընկերությունը հայտնել է նաև, որ պահանջարկն ավելի շատ էր, քան արտադրված էր, ահա թե ինչու վաճառքը չի հասել 6 կամ 10 միլիոնի, ինչպես կանխատեսում էին փորձագետները:
Հիշենք, որ սմարթֆոնի նախնական պատվերների առաջին օրը գրանցվել էր ռեկորդային 2 միլիոն պատվեր: Apple-ը հայտնել է նաև, որ 100 միլիոն սարք թարմացվել է iOS 6 օպերացիոն համակարգի: