Ռուսական ինտերնետ-ընկերություն Yandex-ը գործարկել է հագուստի օնլայն-խանութ ծառայությունը: garderob.yandex.ru հասցեում ներկայացված են Ռուսաստանի և Ուկրաինայի ավելի քան 100 հայտնի ինտերնետ-խանութների միլիոն արտադրանք: Այս մասին ittrend.am-ին տեղեկացնում են Yandex ընկերության մամուլի ծառայությունից:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է այցելել վիրտուալ հիպերմարկետ, ընտրել հագուստ, համեմատել, ուսումնասիրել ապրանքը միանգամից մի քանի խանութում: Այստեղ կարելի է գտնել հագուստ թե՛ մեծերի, թե՛ երեխաների, թե՛ սպորտի սիրահարների համար: Յուրաքանչյուր ապրանք կարելի է փնտրել ֆիլտրների միջոցով՝ ըստ գույնի, չափսի, արժեքի և այլն:
Yandex-ի նոր ծառայությունից կարող են օգտվել նաև Հայաստանից: Ծառայությունն առաջարկում է առաքում Հայաստան: