Երեկ ինտերնետային տարբեր ռեսուրսներում հայտնվել են լուրեր այն մասին, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 17-ին պատրաստվում է ներկայացնել իր նոր պլանշետային համակարգիչ iPad Mini-ն: Լուրերը նաև ասում են, որ լրատվամիջոցներին ընկերությունը կուղարկի միջոցառման հրավերներ հոկտեմբերի 10-ին: Այս մասին գրում է Fortune-ը՝ հղելով սեփական աղբյուրներին:
Ճապոնական Macotakara կայքը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Apple-ի գործընկերներից մեկը սկսել է iPad Mini-ի արտադրությունը Բրազիլիայում: Եթե այս բոլոր լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա iPad mini նոր պլանշետը վաճառքում կհայտնվի նոյեմբերի սկզբում:
Հիշեցնենք, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի, նոր պլանշետն ունենալու է 7.85 դյույմ անկյունագծով էկրան և արժենալու է 300 ԱՄՆ դոլար: