HTC-ն ներկայացրել նոր One X+ սմարթֆոնը

Թայվանական HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր ֆլագման-սմարթֆոն HTC One X+-: Վերջինս HTC One X-ի թարմացված տարբերակն է:

HTC One X +-ը հագեցած  է 4.7 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1280 x 720 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ nVidia Tegra 3 1.7 Գհց պրոցեսորով, 64Գբ ներկառուցված հիշողությամբ, 8Մպ ֆոտոխցիկով, LED առկայծումով և 2100 mAh մարտկոցով: Սմարթֆոնն աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով HTC Sense 4+ ինտերֆեյսով: «Ինքնադիմանկար» ֆունկցիան հնարավորություն է տալիս ստանալ բարձր որակի լուսանկարել դիմային ֆոտոխցիկով:

HTC One X +-ը հագեցած  է մի շարք նոր ֆունկցիաներով: Դրանցից մեկը՝ Tap and Go-ն,  HTC Get Started-ը և այլն: Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա Եվրոպայում և Ասիայում գալիս ամսում:

Աղբյուրը՝ knowyourmobile.com