Վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Foxconn ընկերությունը պատրաստվում է կառուցել նոր գործարաններ ոչ միայն Չինաստանում, այլև Բրազիլիայում: Հնարավոր է, որ Apple-ի գալիք iPad mini պլանշետը արտադրվի հենց Բրազիլիայում:
Ճապոնական Macotakara տեխնոբլոգը գրում է, որ Բրազիլիան պատահաբար չէ ընտրված: Բանն այն է, որ Foxconn-ի չինական գործարանները հազիվ են հասցնում արտադրել 6-րդ սերնդի iPhone սմարթֆոնը:
Սպասվում է, որ iPad mini պլանշետը կունենա 1024×768 պիքսել կետայնությամբ էկրան, դիմային ֆոտոխցիկ և մրցակցելու է մատչելի Android պլանշետների հետ, այնպիսիք, ինչպիսին են Kindle Fire-ը կամ Google Nexus 7-ը:
Աղբյուր՝ appleinsider.ru