«ԴիջիԹեք»-ին կմասնակցեն սիրիահայերի կողմից ստեղծված սթարթափ ընկերություններ

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն սիրիհայերի կողմից ստեղծված «IT Service» և «Խնկիկյան Էլեկտրոնիքս» սթարթափ ընկերությունները: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից:

Երկու ընկերությունները Հայաստանում ծառայություններ են մատուցում ՏՏ ոլորտում: Ցուցահանդեսին մասնակցելով՝ ընկերությունները նպատակ ունեն ներկայացնել սեփական գործունեությունը, ինչպես նաև ծանոթանալ հայկական շուկային:

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ՙԴիջիԹեքն՚ ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: