Samsung ընկերությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավերներ է ուղարկել` մասնակցելու հոկտեմբերի 11-ին կայանալիք մամլո միջոցառմանը: Ինչպես գրում է Mashable-ը, հրավերը հուշում է այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy S III սմարթֆոնի փոքր տարբերակը:
Հրավերի տեքստում գրված է՝ «Մեծը կարող լինել փոքր: Եվ շատ փոքրը կարող է լինել մեծ»: Հրավերի ֆոնում նկարված է մեծ «S» լոգոն, որը ևս տեղիք է տալիս մտածելու, որ հոկտեմբերի 11-ին մենք կտեսնենք Samsung Galaxy S շարքի սմարթֆոն: