ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, շարունակում է անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այսուհետև ամբողջ Երևանի տարածքում ինտերնետի` վերբեռնման (HSUPA) առավելագույն արագությունը կազմում է 5,74 Մբիթ/վրկ, ինչը թույլ է տալիս վերբեռնել զգալի ծավալի տվյալներ` տեսանյութեր, երաժշտություն, լուսանկարներ և այլն, ինչպես նաև ուղարկել դրանք այլ բաժանորդների արագ և առանց հապաղումների:
Ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բոլոր USB մոդեմներն ապահովում են վերբեռնման այս արագությունը:
Ինչպես միշտ, վերբեռնման արագության ավելացումն անվճար է: