Նախորդ շաբաթ աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը հայտարարեց 1 միլիարդ օգտագործողների շեմը հատելու մասին: Այս առիթով KRDS մարքետինգային ընկերության վերլուծաբանները ստեղծել են ինֆոգրաֆիկ պատկեր, որն արտահայտում է Facebook-ի ճանաչվածությունը ողջ աշխարհում:
— Ինտերնետ օգտագործողների 44%-ը գրանցված է Facebook-ում,
— Դրանցից 600 միլիոնը օգտվում է Facebook-ից բջջային ծրագրերով,
— Facebook-ն ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Մեքսիկայում,
— Facebook-ում կա 140.3 միլիարդ եզակի ընկերական կապ,
— Facebook-ում կա 219 միլիարդ ներբեռնված լուսանկար,
— Facebook-ում 62.6 միլիոն երգ լսել են 22 միլիարդ անգամ,
— Facebook-ում կատարել են 17 միլիարդ գրառում check in-ններով աշխարհի տարբեր վայրերում,
— Facebook-ի օգտագործողների միջին տարիքը 22 է: