Հարավկորեական Samsung ընկերությունը երեկ պաշտոնապես ներկայացրել է իր Galaxy S III Mini սմարթֆոնը:
Այն ունի 4 դյույմ անկյունագծով սենսորային Super AMOLED էկրան՝ 800 x 480 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ ST Ericsson NovaThor (U8500) պրոցեսոր 1.0 ԳՀց հաճախականությամբ, 8/16 Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ (մինչև 32Գբ), Wi-Fi 802.11a/b/g/n և Bluetooth 4.0, GPS/GLONASS, NFC, երկու՝ հիմնական 5Մպ և դիմային ֆոտոխցիկ, FM-ռադիո, 1500 մԱ/Ժ հզորությամբ: Սմարթֆոնն աշխատում է Google-ի Android բջջային ՕՀ-ի 4.1 տարբերակով:
Աղբյուրը՝ engadget.com