Google Nexus սմարթֆոնի առաջին լուսանկարները

GSMArena կայքը հրապարակել է Google-ի ապագա Nexus սմարթֆոնի մասին նոր տեղեկություններ: Եթե երկու շաբաթ առաջ դեռևս կասկածներ կային, որ սմարթֆոնը Google-ի համար արտադրելու է LG-ն, ապա այսօր այդ փաստն անկասկած է:

GSMArena-ի տվյալներով, նոր Nexus սմարթֆոնը լինելու է LG E960 (Mako) մոդելը: Բացի լուսանկարներից ռեսուրսը հրապարակել է տեղեկություններ սարքի տեխնիկական պարամետրերի մասին:

Google Nexus-ն ունենալու է 4.7-դյույմ անկյունագիծ էկրան՝ 768 x 1280 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ Qualcomm պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն և 8Մպ ֆոտոխցիկ: