Գործարկվել է կոմերցիոն առաջին 5G ցանցը

Ամերիկական կապի  առաջատար օպերատոր Verizon Wireless-ը հայտնել է աշխարհում առաջին կոմերցիոն 5G ցանցի գործարկման մասին: Verizon 5G Home ցանցի աշխատանքը սկսել է հոկտեմբերի 1-ին Հյուսթոնում, Լոս Անջելեսում և Սակրամենտոյում:

Verizon-նը տնային միացման համար  օգտագործում է   mmWave տեխնոլոգիան:

Առաջին երեք ամիսներին  Verizon 5G Home-ը տրամադրվում է անվճար, այնուհետև բաժանորդները գերարագ կապի համար ստիպված կլինեն վճարել ամսեկան 50 դոլար: