HTC One S Special Edition՝ 64Գբ և Android Jelly Bean

J butterfly սմարթֆոնից բացի, HTC ընկերությունը ներկայացրել է One S Special Edition մոդելը, որի հիմքում ընկած է One S մոդելը:

Այս նորույթը հագեցած է 64Գբ ներկառուցված հիշողությամբ, աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի մնացյալ բնութագիրն է՝ 4.3 դյույմանոց HD էկրան (540×960 պիքսել), երկմիջուկ Qualcomm պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, Wi-Fi, Bluetooth, GPS, Beats Audio աուդիոհամակարգ, երկու ֆոտոխցիկ՝ 8Մպ հիմնական և VGA-դիմային, 1650մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

HTC One S Special Edition մոդելը վաճառքի դուրս կգա 615 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ HTC.