Մոսկվայում կկայանա Nokia-ի նորույթների շնորհանդեսը

Nokia-ն հրավերներ է ուղարկել լրատվամիջոցների ներկայացուցչներին՝ մասնակցելու նոյեմբերի 6-ին Մոսկվայում կայանալիք մամլո միջոցառմանը, որի ժամանակ ֆիննական ընկերությունը կներկայացնի իր նորույթները: Թե ինչ նոր սարքեր են ներկայացվելու, Nokia-ն չի նշել:

Հրավերը, որը Nokia-ն ուղարկել է պատկերում է մի աղջկա՝ ձեռքում ֆոտոխցիկ, որի ստվերը նման է չղջիկի: Հավանական է, որ նոյեմբերի 6-ին ներկայացվող սարքերն աչքի ընկնեն բարձրորակ ֆոտոխցիկներով: Կա նաև կարծիք, որ ընկերությունը կներկայացնի Lumia 820 և Lumia 920 սմարթֆոնները նոր օպերացիոն համակարգով՝ Windows Phone 8 Apollo-ով: