ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության սպասարկման կենտրոններում առաջարկվող HTC Wildfire S սմարթֆոնն այժմ կարելի է ձեռք բերել նոր` 99000 դրամ գնով (նախկին 135 000 դրամի փոխարեն):
Ավելին` հեռախոսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում, կարելի է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` հեռախոսի գնի 50 տոկոսի (49500 դրամի) չափով, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հետևյալ ծառայություններից օգտվելու համար. կատարել զանգեր, SMS և MMS հաղորդագրություններ ուղարկել ցանցի ներսում և ցանցից դուրս, օգտվել ինտերնետից, ակտիվացնել ինտերնետ-փաթեթ, կատարել միջազգային զանգեր, սակագնային պլանի փոփոխություն, ինչպես նաև օգտվել ռոումինգից: