Microsoft-ը թողարկել է Skype-ի Windows 8 տարբերակը

Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows 8-ի համար նախագծված Skype ծրագիրը: Skype-ի նոր տարբերակը պաշտոնապես հասանելի կլինի հոկտեմբերի 26-ին՝ ՕՀ-ի թողարկման հետ միաժամանակ: Այս մասին նշվում է Skype-ի պաշտոնական բլոգում:

Ծրագիրը հնարավոր է լինելու ներբեռնել Windows Store-ից՝ Windows 8-ի համար նախատեսված ծրագրերի օնլայն խանութից: Skype-ը հնարավորություն է տալիս կատարել տեսազանգեր ամբողջական էկրան ռեժիմով: Snap ֆունկցիան, որը ներառված է  Windows 8-ում, հնարավորություն կտա զրույց վարել Skype-ով և միաժամանակ աշխատել այլ ծրագրով:

Հիշենք, որ Microsoft-ը ձեռք բերեց Skype ծառայությունը 2011-ին՝ 8,5 միլիարդ դոլարով: