iPod-ը 11 տարեկան է

11 տարի առաջ՝ 2001թ. հոկտեմբերի 23-ին Apple ընկերությունը հեղափոխություն կատարեց շարժական երաժշտության բնագավառում՝ ներկայացնելով iPod փլեյերի առաջին սերունդը:
Քչերն են հավանաբար հիշում, որ 2001-ին շարժական նվագարկիչներից ոչ մեկը չէր դիմանում քննադատությանը: CD-փլեյերները ընդամենը մի քանի ժամ էին կարողանում աշխատել: Flash հիշողություն ունեցող փլեյերներում տեղավորվում էր ընդամենը մի քանի ալբոմ երաժշտություն, այն էլ մինիմալ որակի, իսկ MP3 փլեյերները մեծ էին և բավական թանկարժեք:

iPod փլեյերը մեծ արագությամբ հաջողությունների հասավ՝ առաջ անցնելով Sony-ի Walkman-ներին: Այսօր «iPod» բառը օգտագործվում է որպես հոմանիշ «փլեյեր» բառին:
Այսօր կան iPod փլեյերի մի շարք տեսակներ` iPod classic, iPod nano, iPod touch: Դրանք կարելի է կրել որպես ժամացույց, օգտագործել վիդեո դիտելու և այլ գործընթացների համար: