Apple-ը վաճառել է ավելի քան 100 միլիոն iPad

Երեկ Apple-ի մամլո միջոցառման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը լրագրողներին մի քանի վիճակագրական տվյալ հայտնեց իր արտադրանքների մասին: Նրա խոսքով, 2010-ից մինչ օրս՝ առաջին iPad-ի շնորհանդեսից ի վեր, ընկերությունը վաճառել է ավելի քան 100 միլիոն պլանշետ: Իսկ միայն 2012թ. երկրորդ եռամսյակում վաճառվել է 10 միլիոն iPad:

Բացի դրանից, ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ Apple օգտագործողները ներբեռնել են iOS 6 օպերացիոն համակարգը մոտ 200 միլիոն անգամ՝ թողարկման օրից ի վեր: Հիշենք, որ iOS 6-ը ներկայացվեց սեպտեմբերի 12-ին՝ iPhone 5-ի շնորհանդեսի հետ միաժամանակ և մեկ շաբաթ անց հասանելի դարձավ ներբեռնման համար:

Chitika հետազոտական ընկերության տվյալներով, ԱՄՆ-ում և Կանադայում Apple-յան արտադրանքներ օգտագործողների ավելի քան 60%-ն արդեն անցել է նոր iOS-ի: