Այսօր մեծ տարածում ունի հեռահար օնլայն ուսուցումը: Այն ունի մի շարք առավելություններ՝ անհատական մոտեցում, ազատություն, ճկունություն, հասանելություն և այլն: Օրեցօր ինտերնետում հայտնվում են նմանատիպ ծառայություններ՝ միտված նոր գիտելիքների տարածմանը: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը օնլայն ուսուցման 10 ռեսուրս՝ ծրագրավորողների և նախագծողների համար:
Այս կայքն առաջարկում է 2100 ծրագիր տարբեր թեմաներով, այդ թվում Electrical Engineering և Computer Science: Անվճար կարելի է ձեռք բերել օնլայն-գրքեր, հանձնել քննություններ, օգտագործել մուլտիմեդիոն բովանդակություն և այլն:
2. Coursera
Coursera-ն գործարկվել է ապրիլին և արդեն ունի ավելի քան 1մլն. ուսանող: Այն ներառում է 33 համալսարանների 200 դասընթացներ: Coursera-ն օնլայն-ուսուցման սթարթափ է՝ հիմնադրված Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորների կողմից:
3. Udacity
Udacity-ն անվճար ծառայություն է, ներառում է 14 դասընթաց, որտեղ դասավանդում են համաշխարհային ճանաչման դասախոսներ: Նրանց կուրսերն օգնում են սովորել «Ինչպես բացել սթարթափ»:
Սա Google-ն է և սա կոդ է: Անվճար ռեսուրս է և ակնհայտ է, որ ճիշտ տարբերակ է, եթե դուք հետաքրքրված եք Android-ի նախագծմամբ:
Mozilla-ն ստեղծել է բեվ-տեխնոլոգիաների ուսուցման հիանալի ռեսուրս:
6. HTML5 Rocks
Այս կայքը ներառում է բազմաթիվ տեղեկություններ HTML5 վեբ-ստանդարտի մասին՝ ներառյալ հոդվածներ:
The Code Player-ը ցույց է տալիս, թե ինչպես են զիլ բաները ստեղծվում «0»-ից: Այն սովորեցնում է HTML5, CSS3, Javascript և այլն:
8. Codecademy
Codecademy-ն ճանաչված անվճար ռեսուրս է, որն օգտագործում է ուսուցման խաղային մեթոդը՝ ներգրավելով ընկերներին: Ուղղված է վեբ-տեխնոլոգիաների ուսուցմանը:
9. Khan Academy
Khan Academy-ն առաջարկում է բազմաթիվ դասընթացներ՝ ծրագրավորումից մինչև ֆինանսներ:
10. PeepCode