2012-ին վաճառված կլինի 821 միլիոն պլանշետ և սմարթֆոն

2012-ի ավարտին բջջային սարքեր արտադրող ընկերությունները կհայտնեն ընդհանուր 821 միլիոն սմարթֆոնների և պլանշետների վաճառքի մասին, իսկ գալիք 2013-ին այս ցուցանիշը կհասնի 1.2 միլիարդի: Այս կանխատեսումն են արել Gartner հետազոտական ընկերության վերլուծաբանները:

Ըստ Gartner-ի, գալիք տարի գործարար օգտագործողներն ակտիվորեն գնելու են պլանշետային համակարգիչներ: Վերլուծաբանները 2013-ին կանխատեսում են 13 միլիոն պլանշետի վաճառք, իսկ 2016-ին արդեն այս ցուցանիշը կաճի ավելի քան երեք անգամ և կհասնի մինչև 53 միլիոն սարքի:

Ինչ վերաբերում է սմարթֆոնների շուկային, ապա վերլուծաբանների կանխատեսմամբ, Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում առաջատար են լինելու Android սմարթֆոնները, իսկ 2016-ին Android-ը ծածկելու է գործարար շրջանակների 56%-ը: