Այսուհետ Wikipedia-ում հնարավոր կլինի ավելացնել վիդեոներ

Օնլայն ազատ հանրագիտարան Վիքիպեդիայի հոդվածներում այսուհետ հնարավոր է ավելացնել տեսանյութեր: Այս ֆունկցիան հասանելի է միայն գրանցված օգտագործողների համար: Ինչպես նշում է Wikipedia-ն իր տարածած հաղորդագրությունում, այս ֆունկցիայի շուրջ նախագծողներն աշխատել են չորս տարի:

Դեռևս 2008-ից Վիքիպեդիայում վիդեոբովանդկության հնարավորության գործարկումը հետաձգվում էր տեխնիկական խնդիրների պատճառով: Այսօր արդեն այդ խնդիրները լուծված են:

Վիքիպեդիայում վիդեոների դիտումը հնարավոր է դարձել բաց կոդով գրված փլեյերի շնորհիվ, որը համատեղելի է HTML5 վեբ-ստանդարտի հետ: