Mail.Ru Group-ին պատկանող «Մոյ միր» (Мой Мир) սոցիալական ցանցը գործարկել է լուսանկարների խմբագրման նոր ծառայություն:
Այն պարունակում է 13 գունային ֆիլտր: Դրանք հնարավորություն կտան լուսանկարներիը դարձնել սև և սպիտակ, կամ ստեղծել հին լուսանակարի տեսք (ժապավենով կամ Polaroid): Յուրաքանչյուր պահին օգտագործողը կարող է վերադարձնել լուսանկարի նախնական տեսքը:
«Մենք անցկացրել ենք լուսանկարների մոնիթորինգ և նկատել ենք, որ օգտագործողները շատ հաճախ արդեն իսկ խմբագրված են վերբեռնում դրանք սոցցանց: Դա դարձավ պատճառ, որ մենք գործարկենք մեր սեփական ֆոտոֆիլտրերը: Հույս ունենք, դրանք սիրելի կդառնան օգտագործողների կողմից»,-նշել է սոցցանցի ղեկավար Դենիս Ալաևը:
Աղբյուրը՝ Mail.ru