HTC-ն պաշտոնապես ներկայացրել է DROID DNA-ը

Երեկ երեկոյան HTC ընկերությունը բջջային օպերատոր Verizon Wireless-ի հետ համատեղ ներկայացրել է Ճապոնիայի շուկայի համար թողարկված HTC J Butterfly սմարթֆոնի ամերիկյան տարբերակը՝ HTC DROID DNA-ը: Այն ԱՄՆ-ում վաճառքի դուրս կգա նոյեմբերի 21-ին՝ 200 դոլար արժողությամբ (բաժանորդագրությամբ):

Հիշենք սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը՝ 5դյույմ սենսորային Super LCD3 էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro APQ8064 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական ֆոտոխցիկ և Full HD տեսանկարահանման հնարավորությամբ դիմային ֆոտոխցիկ: Սմարթֆոնը հագեցած է նաև Wi-Fi-ով, Bluetooth 4.0-ով, NFC-ով, համատեղելի է LTE, GSM և UMTS ցանցերի հետ, մարտկոցը 2020մԱ/Ժ է: Այն աշխատում է Android 4.1.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ engadget.com