Samsung-ը սկսել է Android Jelly Bean-ի գովազդային արշավը Galaxy S III-ի համար (վիդեո)

Samsung ընկերությունը թողարկել է երկու գովազդային հոլովակ, որոնք պատմում են Galaxy S III սմարթֆոնի նոր ֆունկցիաների մասին, որոնցով սարքը համալրվել է Android ՕՀ-ի Jelly Bean տարբերակի շնորհիվ:

Վիդեոներում նոր ՕՀ-ի առավելությունները ցուցադրելու համար ներկայացված են երկու Galaxy S III սմարթֆոն, որոնցից մեկն աշխատում է Ice Cream Sandwich տարբերակով, իսկ մյուսը՝ Jelly Bean: