Nokia Lumia 920`ջախջախիչ փորձարկում (վիդեո)

PhoneBuff-ի հերթական «զոհը» Nokia ընկերության ֆլագման սմարթֆոն Lumia 920-ն է: Վերջինս «խոշտանգումների է ենթարկվում» դանակի, մուրճի և այլ գործիքների հարվածներով: Թե որքա՞ն է կարողանում դիմակայել Lumia 920-ը, դիտենք տեսանյութերում:

Հիշենք, որ Lumia 920-ը աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով, ունի 4,5 դյույմ անկյունագիծ էկրան, 8.7մպ ֆոտոխցիկ, Snapdragon S4 1.5Գհց պրոցեսոր և հագեցած է PureView տեխնոլոգիայով: