Call of Duty: Black Ops 2-ը ռեկորդային վաճառք է գրանցել

Call of Duty: Black Ops 2 խաղի վաճառքից ընդամենը 24 ժամում գրանցվել է մոտ 500 միլիոն դոլարի եկամուտ: Սա նոր ռեկորդ է՝ համեմատած խաղի նախորդ սերիայի վաճառքի հետ: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղելով Activision Blizzard-ի հայտարարությանը: Հիշենք, որ խաղի վաճառքը մեկնարկել էր նոյեմբերի 13-ին:


Call of Duty-ի նախորդ մասը՝ Modern Warfare 3-ը 2011-ին վաճառքի առաջին մի քանի օրում 400 միլիոն դոլարի եկամուտ էր գրանցել: Իսկ առաջին միլիարդ դոլարը գրանցվել էր 16 օր անց: Իսկ 2010-ին թողարկված առաջին Call of Duty: Black Ops-ը ընկերությանը պարգևել էր 650 միլիոն դոլարի եկամուտ մեկ շաբաթում:

Ընկերության տվյալներով, խաղի միլիոնավոր եկրպագուներ նոյեմբերի 13-ի գիշերը այցելելն են ավելի քան 16 հազար խանութներ ամբողջ աշխարհում՝ ձեռք բերելու Call of Duty: Black Ops 2-ն: Միայն խաղի թրեյլերը թողարկումից՝ հոկտեմբերի 29-ից մինչ օրս YouTube տեսապորտալում դիտվել է ավելի քան 30 միլիոն անգամ, հաղորդում է Activision Blizzard-ը:

Call of Duty: Black Ops 2-ը հասանելի է Xbox 360 և PlayStation 3 խաղային սարքերի համար, ինչպես նաև Windows-ով աշխատող օպերացիոն համակարգերի համար: