Google Play օնլայն խանութում հայտնվել են մի քանի ծրագրեր, որոնք իբրև թե նախագծված են Apple ընկերության կողմից: Պարզվում է, որ դրանք բոլորն ունեն կասկածելի ծագում և կարող են լուրջ վտանգ հանդիսանալ Android սմարթֆոն օգտագործողների համար:
Բոլոր վերոհիշյալ ծրագրերն արդեն ջնջվել են Google Play-ից, սակայն հայտնի չէ, թե մինչ օրս որքան օգտագործող է հասցրել ներբեռնել դրանք: Պետք է նշել, որ դրանք անվճար ծրագրեր չէին և շատ հնարավոր է, որ վերջիններիս միջոցով հնարավոր է եղել հափշտակել սմարթֆոն օգտագործողների անձնական տվյալները:
Նման դեպքերը ցույց են տալիս Google Play-ի հիմնական խոցելիությունը՝ նոր ծրագրերի մոդեռացիայի բացակայությունը: Հենց այստեղից են սկիզբ առնում օգտագործողների բողոքները վիրուսներից և ընդհանուր օնլայն խանութի տեսականիից:
Աղբյուրը՝ electronista.com